|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել:
Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել: Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն է: Մեր տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում: Մեր տեղեկություններով, սակայն, ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել` չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ: Առայժմ անհայտ է նաև, թե տեղի ունեցածը պատահականությա՞ն արդյունք է, թե դիտավորության»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։