|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր ելույթներից մեկում ասել էր` «քրիստոնեական Բրիտանիա»: Վարչապետի այս ձևակերպումը դուր չի եկել բազմաթիվ բրիտանացիների, այդ թվում` հանրահայտ գրողների, գիտնականների, հասարակական գործիչների, ովքեր դատապարտել են Քեմերոնին «կրոնական խտրականության համար»:
Քեմերոնին քննադատողները նշել են, որ Մեծ Բրիտանիան որպես քրիստոնեական երկիր դիտարկելու կոչերն անթույլատրելի են, և կառավարության անդամներն իրավունք չունեն նախընտրություն տալ այս կամ այն կրոնին, քանի որ կրոնը չի կարելի խառնել քաղաքականության հետ:
Ըստ Gazeta.ru-ի` Քեմերոնին դատապարտողների շարքում են գրող Թերրի Փրաթչեթը, ֆիզիկոս Ջիմ Հալիլին, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Սալսթոնը եւ այլք: