|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանության փոխգնդապետ Վալերի Օսիպյանը զրուցում է ակտիվիստների հետ: Տեղեկացնենք, որ մոտ 30 երիտասարդ ոստիկանների կողմից պահվում էին Նալբանդյան փողոցում կայանված ոստիկանական մեքենաների մեջ:
Ոստիկանությունն առաջարկել է ակտիվիստներին Նալբանդյան փողոցի մեջտեղից տեղափոխվել մետրոյի հարակից տարածք, ապա` իրենք բաց կթողնեն ակտիվիստներին: Թեեւ առաջարկը որոշ ակտիվիստների դժգոհությունն առաջացրեց, սակայն այժմ նրանք շարժվում են մետրոյի հարակից տարածք` հայտարարելով, թե մինչեւ ձերբակալվածներին չբերեն, չեն գնալու Բաղրամյան 26: