|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 5-ին այցելելու է Գազա եւ բանակցություններ է վարելու տեղի վարչակազմի վարչապետ Իսմայիլ Հանիյեի հետ. տեղեկացնում է Newsru-ն:
Էրդողանը պատրաստվում էր Գազա մեկնել հունիսին, սակայն զանգվածային բողոքի ակցիաները Թուրքիայում հետաձգեցին նրա այցը:
Իսմայիլ Հանիյեն հայտարարել է, որ բարձրաստիճան հյուրի այցը կնպաստի ազգային միասնական կառավարության ձեւավորմանը, նաեւ վերջ կդնի Գազայի իսրայելական շրջափակմանը: Ըստ նրա` տեղի բնակչությունը ոգեւորությամբ է սպասում Էրդողանին:
Թուրք պաշտոնյաների պատվիրակությունն արդեն Գազայում է: Նրանք նախապատրաստում են իրենց վարչապետի այցը եւ համաձայնեցնում ծրագիրը: