|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ լուրջ ընդհարում է եղել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանի (Տուրբո մականվամբ) միջև: Ականատեսների վկայությամբ՝ վեճն այնքան է թեժացել, որ քաղաքապետարանի միջանցքում Աշոտ Պապայանն ապտակել է Արսեն Ամյանին:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, թերթը փորձել է այս առիթով մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին և հաղորդագրություններին համառորեն չի արձագանքել:
Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում խոչընդոտել էր լրագրող Հակոբ Կարապետյանի աշխատանքին: Նրան արգելել էր նկարահանել, քաշքշել էր և ձեռքից վերցրել տեսախցիկը, ապա, ջնջելով բոլոր ֆայլերը, վերադարձրել: