|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանցի բեյս-ջամփեր եւ լեռնագնաց Վալերի Ռոզովը թռիչք է կատարել Էվերեստի հյուսիսային պատից: Աշխարհի ամենաբարձր լեռան նվաճման 60-ամյակի նախօրեին 48-ամյա Ռոզովը ռեկորդ է սահմանել` ցած թռչելով 7220 մ բարձրությունից: Նա մոտ 1 րոպե թռել է 200 կմ/ժ. արագությամբ, ապա վայրէջք կատարել սառցադաշտում, որը գտնվում է 5950 մետր բարձրության վրա:
Թռիչքի նախապատրաստումը տեւել է ավելի քան 2 տարի, իսկ մինչ թռիչքն իրականացնելը Ռոզովը եւ նրա թիմը լեռան վրա անցկացրել են մոտ 3 շաբաթ: