կարևոր
2596 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-16 16:26
Քաղաքական

Ասում են, որ Հայաստանում անհասկանալի ու անհավանական փողեր են շրջանառվում. Սայաթ Շիրինյան

Ասում են, որ Հայաստանում անհասկանալի ու անհավանական փողեր են շրջանառվում. Սայաթ Շիրինյան

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում են, որ Հայաստանում անհասկանալի ու անհավանական փողեր են շրջանառվում, ինչի արդյունքում դոլլարն ու եվրոն արժեզրկվում են, դրամը՝ արժևորվում։

Աղբյուր առաջին՝ թուրք-ադրբեջանական հարյուրավոր միլիոնների հասնող դոլլարների  պարգևավճարներ իշխանություններին։

Աղբյուր երկրորդ՝ միլիոնավոր դոլլարների հասնող թմրանյութերի ապօրինի շրջանառություն։

Հ.Գ. Չգիտեմ թե ի՞նչն է անհասկանալի։

Ավելին, եթե փորձենք փորփրել, ապա չեմ բացառում, որ ապօրինի զենքի վաճառքի վրա էլ դուրս կգանք, իսկ մարմնավաճառության ու պոռնկության բիզնեսի մասին հարցրեք ակվարիումի ձկնիկին»։