|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակի» տեղեկություններով` Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում:
Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին եւ այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած, գրում է թերթը, կստացվի ուրույն կոալիցիա:
Ըստ «Հրապարակի» աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի եւ երիտասարդության նախարարությունը տալ «քաղաքապետ» Արմեն Մարտիրոսյանին, սա նաեւ Արմենի սրտով է՝ ասում են նրանք: Օրակարգում է նաեւ սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը:
Ինչ վերաբերում է ուժայիններին եւ հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ եւ կադրեր: