կարևոր
1579 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 09:29
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ թերթի՝ Քոչարյանը ցանկացել էր տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան 10 օր առաջ սիրտը ստենտավորել էին, սակայն նախաքննական մարմինը չի բավարարել այս ցանկությունը՝ որոշելով տեղափոխել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Թերթի տեղեկություններով, պատճառը նշվել է ԲԿ-ի մերձավորությունը Հակակոռուպցիոն կոմիտեին։

Նույն աղբյուրի համաձայն՝ Քոչարյանին վիրահատած բժշկին հրավիրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, նա զննել է Քոչարյանին և խորհրդատվություն անցկացրել։