|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եթե Հենրիկ Իգիթյանը ճարտարապետ լիներ, ապա կբարգավաճեր ճարտարապետությունը, եթե բժիշկ լիներ, ապա՝ բժշկությունը. Յակով Զարգարյան
Այսօր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է: Իգիթյանը ծնվել է 1932 թվականին` Թբիլիսիում: 1970 թ. Իգիթյանը հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը (Ժաննա Աղամիրյանի հետ), 1972-ին՝ Ժամանակակից արվեստի թանգարանը, 1978-ին՝ մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, 1994-ին՝ «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-91 թթ. եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների:
Նկարիչը պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու և Մխիթար Գոշի անվան մեդալներով: