|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցած ամսին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և գործընկերների նախաձեռնությամբ, Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով գնված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են բաժանել Գյումրու տնակներում բնակվող սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Այսօր վառելափայտ տրմադրվեց վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտնիքիների և կրկին վագոն-տնակներում գործող Գյումրու արտադպրոցական կենտրոնին` նախկին պիոներպալատին:
Ավելացնենք, որ նախորդ երեք ամիսներին «Շիրակ կենտրոնըե արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել և Գյումրու անօթևան ու անապահով մոտ 100 առավել կարիքավոր ընտանիքների բաժանել է ավելի քան 1000 պարկ վառելափայտ: