|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ Շիրակի մարզպետի հիմնական թեկնածու է համարվում աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը. գրում է «Ժամանակը»:
Երեկ թերթը տեղեկացել է, որ Յու. Վարդանյանը մերժել է առաջարկությունը, եւ հիմա արդեն մարզպետի հիմնական թեկնածու է համարվում Ազգային Ժողովի պատգամավոր Արման Սահակյանը, եւ հնարավոր է` հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացնի Արման Սահակյանին:
Թերթը հիշեցնում է, որ Շիրակի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո: