|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ծաղկաձոր քաղաքում մի քանի մարզպետեր պատրաստվում են շքեղ հյուրանոցային համալիր կառուցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տարածքն արդեն ընտրված է՝ կկառուցվի «Քաչալ սար» անվամբ հայտնի տարածքում: Նշվում է, որ նախագծի հեղինակը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է՝ Կովալը, մասնաբաժին են ունենալու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ի դեպ, մարզպետերը ամեն ինչ անում են, որ իրենց անունն այդ տարածքի հետ ոչ մի առնչություն չունենա:
Թերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը: «Եթե ես մի հյուրանոց կառուցեմ, ես համայն աշխարհին կասեմ՝ սիրելինե՛րս, այս տարածքում էս նախագծային հզորություններով հյուրանոց եմ կառուցում: Նման բան չկա»,- ասել է նա: