կարևոր
2545 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 13:21
Քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միասին աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու ընդունեն այն. Լուիս Բոնո

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միասին աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա ու ընդունեն այն. Լուիս Բոնո

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, կողմերին տեքստ չի պարտադրվելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն։ 

«Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,- ասել է Բոնոն։