կարևոր
427 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-13 12:47
Քաղաքական

«ՀՅԴ-ն ուժերի համախմբում է, իսկ համախմբումն ուժ է»․ ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյան

«Պայքար` ժողովրդի և հայրենիքի համար» խորագրով հանդիսությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցը դեկտեմբերի 12-ին նշեց կուսակցության 135-ամյակը, որի ժամանակ անդրադարձ կատարվեց կուսակցության ձեռքբերումներին, մարտահրավերներին ու ապագայի տեսլականին։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուսամյանն ու ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանն իրենց խոսքում վերահաստատեցին Դաշնակցության հանձնառությունը՝ տեր կանգնելու Մայր հայրենիքին, հայությանը, Արցախին, Մայր Եկեղեցուն և լիբանանահայությանը։

Նշենք, որ հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել էր օրեր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից կազմակերպված հանդիսությամբ։

Մանրամասն՝ ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանի ուղերձում։