կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-13 09:55
Հասարակություն

Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ»

Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) մեծ գումարներ է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԿԿՀ-ի (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը, պարզեց, որ նա 1995 թվականից բաժնային մասով բնակարան ունի Երեւանում։

Տրանսպորտային միջոցներ պաշտոնյան չի հայտարարագրել։

Մ. Գալստյանը, կարծես թե, գաղտնի միլիոնատեր է. նա հայտարարագրել է 15 մլն բանկային ավանդներ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 969 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 75 եվրո, 1, 220 ԱՄՆ դոլար։

Մարիամ Գալստյանի տարեկան եկամուտները կազմել են 41 մլն 605 հազար դրամ, որից 16 մլն 826 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, 18 մլն 269 հազար դրամը վարկ է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից, 31 հազար 500 դրամն էլ՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնից» ստացված Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։

Եկամուտներից 16 հազար 320 հազար դրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելությունից է ստացված։
Մեկ այլ կետով՝ Գալստյանը նույն գումարը հայտարարագրել է որպես «ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար»։

Մարիամ Գալստյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 122 հազար դրամ, որը վկայում է, որ նա նոր բնակարան է ձեռք բերել նախորդ տարի։

Հարկ է նշել, որ հենց Մարիամ Գալստյանի թեթեւ ձեռքով է, որ Ազգային ժողովը նախորդ նիստում չկարողացավ ընտրել Հանձնաժողովի անդամի: Այս մասին անդրադարձել էինք նախորդ հրապարակումներում։

Ինքը՝ Գալստյանը, 2023 թվականից պաշտոնավարելով՝ չի ընտրվում որպես Հանձնաժողովի նախագահ, քանի որ, ըստ ամենայնի, իշխանության սրտով չէ»։