|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Սյունիքի մարզում ընտրություններն անցնում են շատ հանգիստ եւ խաղաղ. Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե` ընտրախախտումներ դեպքեր գրանցվել են, մարզպետը պատասխանեց. «Նման բա չի եղել: Եթե քեզ պետք ա, որ հիմա խառնենք, ասա` խառնենք»:
Մարզպետը հայտարարեց, որ մասնակցության ցուցանիշը բարձր է, ակտիվություն կա: Անձամբ ինքն իր քաղաքացիական պարտքն «առավոտ կանուխ» է կատարել: «Ընտրել եմ հանուն Հայաստանի ապագայի»,- նշեց Սուրեն Խաչատրյանը:
Հարցին, թե` հիմա՞ էլ է վստահ, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, մարզպետը վստահ պատասխանեց. «Ինքն արդեն ընտրված ա»: