|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի համար եւս քարոզարշավ է անում, իհարկե, Սերժ Սարգսյանից առանձին: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մինչեւ քարոզարշավի ավարտ լինել կհասցնի ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում:
ՕԵԿ-ական պատգամավորի հետ զրույցում պարզվեց, որ Արթուր Բաղդասարյանն արդեն եղել է Երեւանի վարչական շրջանների գրեթե կեսում. կուսակցականների հետ հանդիպումները բավական ակտիվ են անցնում, ինչպես վստահեցրեց Մարգարյանը՝ «լեփ-լեցուն դահլիճներում»: Մարդկանց, ըստ պատգամավորի, հետաքրքրում են իրականացվելիք բարեփոխումները, դրանց հետ շատ հույսեր են կապվում:
ՕԵԿ նախագահը քարոզարշավի է ելնում աշխատանքային օրվա ավարտից հետո, մարզեր էլ գնում են հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին:
ՕԵԿ-ական պատգամավորին հարցրեցինք, թե այս պահի դրությամբ քանի՞ անդամ ունի ՕԵԿ-ը: Պարզվում է` նրանց թիվը շուրջ 72 հազար է: Հովհաննես Մարգարյանը վստահեցրեց, որ նրանց գերակշիռ մասը, հավատարիմ մնալով կուսակցության որոշմանը, ձայնը, իհարկե, կտա Սերժ Սարգսյանին: