|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Անժի»-ի տնօրենների խորհրդի անդամ Գերման Տկաչենկոն հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե «Անժի»-ն բանակցություններ է վարում` Կակային ձեռք բերելու համար:
«Երբեք մեր ակումբը չի հետաքրքրվել Կակայի ծառայություններով և ոչ մի բանակցություն չի սկսել: Խնդրում եմ բոլորին հանգստանալ և սպասել՝ Կական կա'մ կգնա «Միլան», կա'մ կմնա «Ռեալ»-ում»,- ասել է Տկաչենկոն ռուսական Дождь հեռուստաալիքին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Միլան»-ը հրաժարվել է գնել բրազիլացու տրանսֆերը բավական գումար չունենալու պատճառով: