|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին էկզոտիկ քարոզարշավ է վարելու՝ նա շտաբի պետ չի ունենալու: Սպասվում էր, որ նրա շտաբի պետը լինելու է ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանը, որին այդ նպատակով նա անձամբ էր հրավիրել Հայաստան: Բայց քանի որ վերջինս ՀՀ քաղաքացիություն չունի, նպատակահարմար չեն գտել, որ ստանձնի շտաբի պետի պաշտոնը: Որոշվել է, որ նա կհամակարգի շտաբի աշխատանքները: Վերջինս համաձայնել էր եւ մեկ ամսով պետք է գար Հայաստան, ինչի մասին նախորդ օրը հայտարարեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը «Արմենիա» ՀԸ-ով:
«Հրապարակի» տեղեկություններով` Լեւոն Բաղրամյանը չի գալու ոչ մեկ ամսով եւ ոչ էլ մեկ օրով: Զի հընթացս որոշվել էր, որ վերջինս գալու է ոչ թե որպես շտաբի պետ եւ կամ համակարգող, այլ որպես կամավոր աշխատող, ինչն էլ, ըստ ամենայնի, առանձնապես չէր ոգեւորել նրան: Ճիշտ է, վաշինգտոնյան մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա շատ զբաղված է' «անհետաձգելի գործեր ունի» Կոնգրեսում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի համակարգողը Գեւորգ Կալենչյանն է: Ընդհանուր պատասխանատուն ինքը' Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ընտրական գործընթացներով, հանձնաժողովներով, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցերով զբաղվում է «Հրապարակի» նախկին աշխատակից, լրագրող Լուսինե Պետրոսյանը: