|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն ԱԺ նախագահի անունից նախօրեին տրված ընթրիքին ներկա են եղել միայն Հովիկ Աբրահամյանն ու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ, ըստ արարողակարգի, այնտեղ պետք է լինեին նաեւ հայաստանյան պատվիրակության գոնե հիմնական կազմի անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշել են, որ Դավիթ Հարությունյանն ամեն գնով հոգացել է, որպեսզի հատկապես ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» անդամները չմասնակցեն ընթրիքին, հավանաբար` չխանգարելու համար: Նրանց պարզապես չեն հրավիրել: Սակայն այս հանգամանքը չի վրիպել եվրոպացիների աչքից, որոնք հետաքրքրվել են պատվիրակության մյուս անդամների բացակայությամբ: Անակնկալի եկած Հարությունյանը հստակ պատասխան չի տվել՝ փոխելով թեման:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ չեն հրավիրվել պատվիրակության մյուս անդամները, Դ. Հարությունյանը պատասխանել է, թե դա պատվիրակության ընթրիք չէր: