|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանին այսօր ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց: Yerkir.am-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ղազարյանը նշեց, որ Աբաջյանի մասին ինչ էլ ասի, քիչ է:
Ըստ Ղազարյանի` Աբաջյանն ամենայն հայոց ասմունքողն էր:
«Ինձ բախտ է վիճակվել նրա հետ հյուրախաղերի գնալ Հայաստանի մարզեր: Նա քչախոս էր, համեստ, հանգիստ, սիրալիր, նվիրված, եթե պետք էր ինչ-որ մեկին օգնել, պատրաստ էր»,- ասաց Ղազարյանը եւ հավելեց, որ մեր արվեստագետների մեծ փնջից վերջին շրջանում շատ կարեւոր հոտեր ու ծաղիկներ են կորչում.«Ոչ մեկ ոչ մեկին չի կարող փոխարինել, ով էլ գա, նոր բան է ասելու. Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Արմեն Խոստիկյան, Կարպ Խաչվանքյան կլինի՞ էլի»: