|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ ստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում:
Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել, ինչն ակնհայտորեն այդպես չէ:
Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել. արանքում ինչ ընթացիկ պահանջ էլ ունեն` «սղցնում» են:
Հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ այս իշխանությունը որևէ առնչություն չունի էլ, իսկ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները»: