կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-11 13:14
Հասարակություն

Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում

Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։

«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:

Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»: