|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Աշխարհն այսօր նշում է Համերաշխության օրը: Այդ ավանդույթն ուժի մեջ է մտել 7 տարի առաջ. 2005 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 20-ը հռչակել է որպես Համերաշխության միջազգային օր:
Համերաշխությունը գործողությունների ու համոզմունքների միասնություն է, սոցիալական խմբի անդամների` միմյանց նկատմամբ ցուցաբերած օգնությունն ու աջակցությունը` հիմնված ընդհանուր շահերի և ընդհանուր նպատակներին հասնելու անհրաժեշտության վրա:
Ըստ ՄԱԿ-ի բանաձեւի` համերաշխությունը 21-րդ դարում մարդկային հիմնարար արժեքներից է լինելու: