|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Դեկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ֆրանսահայ ջազ երաժիշտ Անդրե Մանուկյանի համերգը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: «Հայաստանում ինձ իսկական հայ եմ զգում: Աշխարհի տարբեր բեմերում ներկայանում եմ որպես հայ արվեստագետ, որտեղ ինձ զգում եմ հայկական երաժշտության դեսպան»,- ասաց Մանուկյանը:
Ըստ նրա` ջազային երաժշտության համար հայկական երաժշտությունը մի նոր պատուհան է բացում, ինչպես նաև հայկական բարձր երաժշտության միջոցով բացահայտում հայի բնավորության մի շարք գծեր:
«Ֆրանսիայի կինոթատրոններից մեկի տնօրենի խնդրանքով 6 տարի առաջ երգեցի հայկական մի երգ, որն ինձ սովորեցրել էր տատիկս, ելույթն ինձ համար պատուհան բացեց դեպի հայկական երաժշտություն»,- ասաց երաժիշտը` հավելելով, որ Հայաստանում ունենք մեծ երաժշտական հարստություն, որը պետք է պահպանենք ու տարածենք աշխարհով մեկ: