Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս ՀՀԿ Սպիտակի կառույցի խորհրդի նիստն անցել է բավական լարված մթնոլորտում: Արդյունքում` ՀՀԿ 6-7 անդամներ հեռացվել են կուսակցությունից` այլ կուսակցությունների հետ «խաղերի մեջ» մտնելու համար:
ՀՀԿ Սպիտակի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատեց կատարվածը, սակայն չմանրամասնեց` կոնկրետ ինչի համար են հեռացվել ՀՀԿ-ականները: «Կուսակցական կարգապահական խնդիր է, որի արդյունքում կուսակցության տարածքային կառույցի խորհուրդը որոշում է կայացրել նրանց` ՀՀԿ-ից հեռացնելու մասին: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, որտեղ ոչ միայն ընդունում ենք կուսակցության շարքերը, այլեւ հեռացնում»,- ասաց Սահակյանը: