|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը գաղտնի Իսրայելին 55 հատուկ է ռումբ է տվել, որոնք նախատեսված են ստորգետնյա բունկերների ոչնչացման համար. տեղեկացնում է mignews.com-ը` վկայակոչելով Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների անանուն աղբյուր:
Մոտ 1 տոննա կշռով ռումբերն ընդունակ են ծակել ստորգետնյա կառույցների զրահապատ տանիքները եւ ներսում հրդեհ առաջացնել: Ֆրանսիացի հետախույզների կարծիքով` ռումբերն ուղղվելու են Իրանի միջուկային օբյեկտների դեմ:
Միաժամանակ ԱՄՆ-ը Իսրայելից պահանջում է առանց իրենց հետ խորհրդակցելու ռազմական գործողություններ չիրականացնել Իսլամական Հանրապետության դեմ: Այս փուլում ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան ցանկանում են խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:
Ի դեպ, Իրանն էլ սպառնում է պատասխան հարվածներ հասցնել իսրայելական միջուկային օբյեկտներին: «Եթե Իսրայելը համարձակվի հարձակվել մեզ վրա, ի պատասխան մենք կջնջենք այն երկրի երեսից: Եվ մեր պատասխանը չի սահմանափակվի մերձավորարեւելյան տարածաշրջանով»,- հայտարարել է Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Մասուդ Ջազաերին: