|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ն 2016-ին 26 171 ռումբ է նետել յոթ երկրների վրա, մեծ մասը՝ Սիրիայի։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հարցերով ամերիկացի մասնագետ Միկի Զենկոյի զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կայքում։
Փորձագետի խոսքով, 12 192 ռումբ է նետվել Սիրիայի վրա, եւս 12095 ռումբ՝ Իրաքի, 1337-ը՝ Աֆղանստանի, 496-ը՝ Լիբիայի, 34-ը՝ Եմենի, 12-ը՝ Սոմալիի, ու 3-ը Պակիստանի վրա։
Զենկոն շեշտում է, որ այս ցուցանիշները կարող են իրականից ցածր լինել, քանի որ մեկ հարվածով կարելի է միանգամից մի քանի ռումբ նետել, իսկ հավաստի տվյալներ կան միայն Պակիստանի, Եմենի, Սոմալիի ու Լիբիայի վերաբերյալ։ Սիրիայի ու Իրաքի մասին տեղեկությունները մասնագետը հավաքել է Պենտագոնի զեկույցներից ու ինտերնետային արխիվից։