|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Թուրքիայում ֆիլմ են նկարահանելու հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանություններն իրականացնողներից մեկի` կերասունցի (գիրեսունցի) Օսման աղայի մասին. տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են 2011-ի նոյեմբերի 4-ից: Հատկացվել է 2 միլիոն թուրքական լիրա: Դերասանական կազմը բաղկացած է 30 հոգուց:
Կերասունցին պատմության մեջ հայտնի է Թոփալ Օսման անունով: Նա մինչև 1914 թ. ոչ էական մի ավազակախմբի ղեկավար էր, Հայոց ցեղասպանության գործում ընդգրկվել է Հատուկ կազմակերպության (Teşkilat-ı Mahsusa) ղեկավարների կողմից: Օսմանին էր հանձնարարվել Սևծովյան շրջանը հայերից մաքրելու գործը: Բանտերից ազատված մարդասպաններից բաղկացած իր ավազակախմբով Թոփալը մասնակցել է Արդվինում և շրջակայքում գործադրվող «տեղահանությանը» և սպանել բազմաթիվ հայերի:
Պոնտոսի հույներին էլ կոտորել է աներևակայելի չարչարանքներով և խոշտանգումներով. 1916-1923 թթ. Պոնտոսում սպանվել է առնվազն 60 հազար հույն: