Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Vkontakte.ru սոցիալական ցանցն այսօր արգելափակել է ադրբեջանցիների «Աշխարհն ընդդեմ Հայաստանի քաղաքականության եւ հայկական ֆաշիզմի» կոչվող խմբի գործունեությունը:
Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցիներին «հեռացնում են» սոցցանցից: Նախորդ տարի փակվել էր ադրբեջանական այլ խումբ, որը գործում էր Արցախի դեմ:
Ադրբեջանցիները բողոքի նամակներ են հղել Vkontakte.ru սոցիալական ցանցի ադմինիստրացիային: Նրանց զայրացնում է նաեւ այն հանգամանքը, որ հայկական բազմաթիվ խմբեր գործունեություն են ծավալում սոցիալական ցանցում՝ ազատորեն քննարկելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրներ, սակայն չեն արգելափակվում: