Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում հայկական երկու հանրապետությունների ապագան 20 տարի անց, Ռ.Քոչարյանը պատասխանել է. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք, ինչ կարգի համարձակ լուծումների ենք մենք պատրաստ մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու, չեմ կարող: Համոզված եմ, որ բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այն նվաճվում է, վաստակվում է` աշխատանքով, համարձակ եւ մասշտաբային լուծումներով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: Նաեւ անկախությունը: Երբ հարցնում եք` կճանաչվի՞, թե՞ չի ճանաչվի. անկախությունը նվաճվում է, այն չի նվիրաբերվում»: