|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով քրիստոնեական և հրեական համայնքներին վերադարձվելու է 1936 թվականից հետո բռնագրավված ունեցվածքը:
«Պաշտոնական Անկարան այդ որոշումը կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող` Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումների վրա ուշադրություն հրավիրող օրինագծերի բացասական հետևանքներից խուսափելու համար»,- հայտարարում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունից 96 տարի անց ընդունված այս հրամանագիրը ծխածածկույթ է` խուսափելու համար այդ վայրագությունների առավել մեծ հետևանքներից»,- նշել է հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը:
Նա նաև ընդգծել է, որ իրենք ակտիվացնելու են աշխատանքը ԱՄՆ Կոնգրեսում և նախագահի վարչակազմի հետ, որպեսզի քրիստոնեական համայնքներին վերադարձվեն Թուրքիայի ոճրագործության հետեւանքով նրանցից խլված ամբողջ ունեցվածքը: