|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր Վրաստանի տարածք ներկրելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Կարեն Մելիքյանը, Գարեգին Հովհաննիսյանը եւ Արայիկ Պարոնյանը:
Ինչպես տեղեկացնում է «Կավկազ պրեսը», վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարությունը, նշված անձինք Վրաստան են տեղափոխել 500 գրամ ոսկյա իրեր եւ առանց ապրանքագրի կարողացել են դրանք հասցնել մինչեւ Մառնեուլի շրջան: Առգրավված ոսկին գնահատվել է 31 հազար լարի:
Հարուցվել է քրեական գործ: Հանցանքի ապացուցման դեպքում Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 8-11 տարվա ազատազրկում: