|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ գիշեր Թբիլիսիի Օրթաչալա շրջանի գազալցակայանում այրվել, ապա պայթել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով տուժել են Հայաստանի երեք քաղաքացիներ: Նրանց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց. տեղեկացնում է apsny.ge-ն:
Չորրորդ ուղեւորը` նույնպես ՀՀ քաղաքացի, ասել է, որ իրենք ցանկացել են լիցքավորել մեքենան, իսկ հրդեհը բռնկվել է, քանի որ մեքենայի կողքին տաքացուցիչ է դրված եղել:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: