|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանյան Newsland.ru կայքի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ 2012 թվականը Ռուսաստանի Դաշնության նախագահի համար ճակատագրական տարի է լինելու:
Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ Դ. Մեդվեդեւը հաջորդ տարի կկանգնի դատարանի առաջ: Հարցվածների մյուս մասն էլ նշել է, որ Ռուսաստանի ներկայիս նախագահը կդառնա Սահմանադրական դատարանի ղեկավար կամ կվերընտրվի նախագահի պաշտոնում։
Հարցման մասնակիցները նաեւ չեն բացառել, որ Մեդվեդեւը փախչի արտերկիր՝ Իսրայել եւ ԱՄՆ: Ի դեպ, Մեդվեդևի ապաստան դառնալու երկրների թվում հարցվածները նշել են նաեւ Հայաստանը։