|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հուլիսի 11-ի երեկոյան Գյումրի քաղաքի մի տնակից բերման են ենթարկել 45-ամյա Վարդգես Մ.-ին եւ նախկինում դատապարտված` 41-ամյա Մանվել Թ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկության արդյունքում տնակից հայտնաբերվել են տարբեր տարաներ` լուծույթներով, եւ օգտագործված 5 ներարկիչ: Վարդգես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ Մանվել Թ.-ն հյուրընկալել է իրեն:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: