Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Սա իրենց նախաձեռնությունը չէ, ընդահնուր ծրագրի մի մասն է կազմում։ Եթե հետևած լինեք գունավոր հեղափոխությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ տվյալ պետության հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես, եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում և դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյուները ոչնչացնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից ՀԱՍԵ դեմ իրականացվող պայքարին։
«Մեր պարագայում Հայ առաքելական եկեղեցին մեր ինքնության մասն է և այդ հազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրության ձևավորման և դրա անխաթար առաջմղման, չձուլման քաղաքականության, որ այդ ազգային ինքնությունը, մշակութային քաղաքակրթական, այդ թվում՝ որպես առաջին քրիստոնեա պետություն հենասյունային ամրությունը պահպանելու, մեր պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու և այդ ամբողջի մեջ դիմադրողականության ապահովման ամենակարևոր գործոններից մեկն է եղել, հատկապես, երբ պետականություն չենք ունեցել։ Այս իշխանությունները, որոնք սպասարկում են արևմտյան հեռահար նպատակներով ձևավորված թուրք-ադրբեջանական ծրագիրը, նրանց համար հենասյունը, առանցքային կառույցը, որը կարող է խաթարել իրենց ծրագրերի իրականացմանը, եկեղեցին է։ Նման ճղճիմ մտածելակերպով մարդկանց եկեղեցին հազարամյակների ընթացքում շատ է տեսել, շատ պատուհասների միջով է անցել և այդ կուտակած իմաստությունը թույլ է տալիս ճիշտ գնահատել սպառնալիքը և համապատասխան քայլեր ձեռնարկել»,- նշեց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ սա ոչ թե մի անձի տվյալ պահի քմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացնել, այլ ունի հստակ նպատակ՝ ուղղված ազգի ինքնության ոչնչացմանը։
Անդրադառնալով Փաշինյանի բառապաշարին՝ դեսպանը շեշտեց, որ հայոց լեզուն իր մեջ հայհոյանք չի ունեցել, բոլորը փոխառված բառեր են.«Եվ դա պատահական չէ, քանի որ մեր քաղաքակրթային, մշակութային համակարգի մեջ մարդուն անպատվելը համարվել է ամենավերջին քայլերից։ Նման խմբակի կողմից նման բառամթերք օգտագործելը բնական է, քանի որ դա իրենց էությունն է, չդաստիարակվածության դրսևորումը»։
Մանրամասն՝ տեսանյութում։