|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Երեկ YouTube-ում է հայտնվել հերթական սենսացիոն տեսանյութը: Այն, ինչպեսեւ Տիգրան Խաչատրյանի ու Սամվել Հարությունյանի սպանությունները պատկերող կադրերը, տեղադրվել են Martimek2008 օգտագործողի կողմից:
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ դրանում պատկերված են Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ծառայողները` Ազատության հրապարակում 2008 թ. մարտի 1-ի առավոտյան` զինված ավտոմատներով եւ այլ զինատեսակներով:
ՀՀ ՊՆ-ից, սակայն, «Ժամանակ»-ին հայտնեցին, որ կադրերում սահմանապահներ չեն, քանի որ վերջիններս կրում են կանաչ, այլ ոչ թե կարմիր բերետներ:
Առայժմ անհայտ են տեսանյութերի աղբյուրները, ինչպեսեւ այն, թե ինչու են դրանք հատկապես հիմա հրապարակվում: