|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանում, ուր երեկ այցելել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկներ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ, որից հետո օգնության են հասել եւս երկու մարտական հաշվարկներ եւ Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիքը»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` 07.25-ին: Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քառ. մ մակերեսով: