|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Սեպտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Գրանդ Քենդի» ընկերության գործարանում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:
Yerkir.am-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ մինչ այս պահը հրշեջներին չի հաջողվել լիովին մեկուսացնել կրակը: Հրդեհվել է «Գրանդ Քենդի» ընկերության ամենամեծ արտադրամասը:
Ի դեպ, լրագրողներին արգելում են տեսանկարահանումներ անել, նաև հրաժարվում են որևէ տեղեկություն հայտնել հրդեհի պատճառների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի` դեպքի վայրից արված տեսանյութը: