|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ուգանդայի նորընտիր նախագահ Յովերի Մուսևենին խոստացել է ուտել ընդդիմության առաջնորդ Կիզա Բեսիջեին, որը քննադատության է ենթարկել իրեն և ընտրությունները համարել անօրինական, հայտնում է AFP-ն:
Մեկնաբանելով Բեսիջեի քննադատությունն իր հասցեին` Մուսևենին հայտարարել է. «Մենք նրան կբռնենք և կուտենք կարկանդակի պես»:
Նշենք, որ 66-ամյա Մուսևենին Ուգանդայում իշխանությունն իր ձեռքն է պահում արդեն 25 տարի:
Մարդակերությունն Ուգանդայի քաղաքական շրջանակներում նորություն չէ: Մասնավորապես` 1971-79 թթ. իշխած Իդի Ամինը, ըստ տարբեր աղբյուրների, սովորություն է ունեցել ուտել իր քաղաքական հակառակորդներին: