Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը խոսեց հունվարի 1-ից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) օրենքը կիրառելի դառնալու մասին:
Նա նշեց, որ ավոտմեքենաների 24 տոկոսը չի ապահովագրվել, ավելին` դրանք դուրս են բերվել հաշվառումից: Կապված այս հարցի հետ` բազմաթիվ բողոքներ են լինում. սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում ընդունելի չէ նման օրենքի կիրառումը:
Խմբակցությունն առաջարկեց ԱՊՊԱ-ի մասին օրենքը կիրառությունից հանելու հարցն ընդգրկել օրակարգում: Ստյոպա Սաֆարյանը գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել եւ ընդգծեց, որ քվեարկությունը ոչ թե օրենքը կիրառությունից դուրս բերելուն է վերաբերում, այլ ընդամենը հարցը օրակարգ մտցնելուն:
Ներկա պատգամավորներից 21-ը կողմ քվեարկեց, 64-ը` դեմ, երկուսը ձեռնպահ մնացին: