|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Գերմանիայում մոտ հինգ հազար անասնաֆաբրիկա է փակվել: Վաճառքի գծով համագործակիցները խախտում են պայմանագրերը արտադրողների հետ: Պատճառը դիոքսինն է, որով աղտոտված է եղել անասնակերը:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ գործարաններից մեկում անասնակերը թույլատրելիից նույնիսկ 77 անգամ մեծ քանակությամբ դիոքսին է պարունակել:
Թունավոր կերը երկրի տարբեր ծայրամասեր է հասցվել. դիոքսին է հայտնաբերվել ինչպես ձվերի, այնպես էլ հավի եւ խոզի մսի մեջ:
Ենթադրվում է, որ դիոքսին հայտնաբերվել էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ փորձաքննության արդյունքների վրա աչք են փակել:
Ներկայումս մի քանի պետություններ արգելել են գերմանակն հավի եւ խոզի մսի ներկրումը իրենց երկիր: Այս մասին հաղորդում է 1tv.ru-ն: