|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ամերիկացի պաշտոնյաները տեղեկություններ են ստացել Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու լիակատար պատրաստության մասին: Ինչպես հաղորդում է CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Վաշինգտոնը սպասում է Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան օբյեկտների վրա հնարավոր պատասխան հարվածի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելն ավարտել է ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները: Հնարավոր սպառնալիքի հետ կապված՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է Իրաքից տարհանել դեսպանատան որոշ աշխատակիցների:
Չնայած այս ամենին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը շարունակում է պատրաստվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին: