|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Известия-ի պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում և անգամ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները`թույլ չտալու համար այնտեղ քրդական պետության ստեղծումը։
Նրա խոսքերով` Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի և պատրաստ է «չնչին սպառնալիքի» դեպքում ևս մեկ մասշտաբային գործողություն անցկացնել:
«Այսօր Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում: Եթե մեր սահմաններին վտանգ սպառնա՝ մենք կարձագանքենք այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ», - ասել է Էրդողանը։