|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Սիրիայի քրդական խմբավորումների զինպատրաստությանն ուղղված աշխատանքները, քանի որ, ըստ նրա, թեև «Իսլամական պետություն»-ը ոչնչացվել է Սիրիայի տարածքում, այնուհանդերձ, միջազգային ասպարեզում շարունակում է վտանգ ներկայացնել. հաղորդում է artigercek.com կայքը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովում Սիրիայում առկա վիճակի մասին խոսելով` Դանֆորդը նշել է. «Հատկապես նպատակ ունենք ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների շարունակականությունը: Դա ենթադրում է Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ մինչև վերջ պայքարը ԻՊ-ի դեմ»: