կարևոր
487 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-10 00:04
Հասարակություն Քաղաքական

Ազգային ժողովի պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Ազգային ժողովի պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը գրում է․

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց․

Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պայքարի շրջանակներում իրենց իսկ նախաձեռնած՝ թե՛ բովանդակային, թե՛ այլ առումներով խայտառակ հանձնաժողովի ձևավորումը։

Երկրորդը՝ հանրային ծառայողի օրվան վերաբերող առավելապես ձևական բնույթի հարց։

Իմ գնահատմամբ՝ խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է, երբ երկրի առջև ծառացած բազմաթիվ անվտանգային, սոցիալական և տնտեսական խնդիրների պայմաններում Ազգային ժողովը քննարկման ընդամենը երկու հարց ունի»։