|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 3 ամիս թափուր են Արցախի ԱԺ եւ հանրապետության նախագահների պաշտոնները, քանի որ որեւէ մեկը եւ մանավանդ խորհրդարանական իշխող ֆրակցիան թեկնածու չեն առաջադրում։ ՀՀ ԱԱԾ-ն «բռնել» է հատկապես խորհրդարանի խոսնակի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի «վախը», նրա հետ հետեւողական աշխատանք է տարվել, «դաստիարակչական» զրույցներ են ունեցել, ինչն իր «ցանկալի» արդյունքը տվել է։
Մեզ պատմեցին, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվան ընդառաջ, խորհրդարանականները քննարկել են այն հարցը, որ Արցախի ներկայացուցչություն հրավիրեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված այլ պետությունների դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ հարմար առիթն օգտագործեն՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցը քննարկելու համար։ Չնայած ձեւավորված ընդհանուր կոնսենսուսին, Բաղունցն ի պաշտոնե հրավերներ չի ուղարկել դեսպաններին, եւ այս փաստը կոշտ խոսակցության առիթ է դարձել ներսում։ Բաղունցը փորձել է արդարանալ, թե, միեւնույն է՝ չէին ընդունելու հրավերը, այդ պատճառով հրավերները չի ուղարկել»։