|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիական դիվանագիտության և թալիբների վարչակարգի միջև մեկնարկել են բանակցություններ՝ Ֆրանսիայում անօրինականորեն գտնվող աֆղան միգրանտների հայրենադարձության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Պաշտոնական Փարիզը դիվանագիտական հարաբերություններ չի պահպանում Աֆղանստանի հետ 2021 թվականի օգոստոսին Քաբուլում թալիբների իշխանության վերադարձից ի վեր։ Փարիզի և Քաբուլի միջև դիվանագիտական հարաբերությունները մնում են սառեցված, սակայն Ֆրանսիան, ինչպես և շուրջ երկու տասնյակ այլ եվրոպական երկրներ, ձգտում է արագացնել առանց իրավական կարգավիճակի աֆղան միգրանտների հայրենադարձությունը։
Թալիբների հետ նոր շփումները կասկածի տակ չեն դնում Ֆրանսիայի դիրքորոշումը Աֆղանստանի հարցում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և «Թալիբան» վարչակարգի միջև բանակցությունները վերաբերում են հարյուրավոր անձանց, ովքեր երկրում գտնվում են անօրինականորեն և սպառնալիք են ներկայացնում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի գլխավոր տնօրեն Դիդիե Լեշին հայտարարել էր, որ 2024 թվականին Ֆրանսիայում գտնվող աֆղանների թիվը կազմում էր ավելի քան 100 000 մարդ։